Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ մերժվեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ այսօր պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանին մինչև հինգ միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու մասին:
«Հաշվի առնելով հիանդության բնույթը, հնարավոր շարունակական բարդությունները, բացասական դինամիկան՝ հանգում ենք այն հետևության, որ առկա պայմաններում առկա հիվանդությունները կարող են ավելի խորանալ՝ հանգեցնելով անկանխատեսելի հետեւանքների, ընդհուպ՝ մահվան»,- նշել էր պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Միջնորդության դեմ առարկել էր մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը։
Նշենք, որ այսօրվա դատական նիստը ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին` ժ. 12.00-ին։