կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 13:51
Քաղաքական

Պատերազմ է, պա-տե-րազմ․ Հովիկ Աղազարյան

Պատերազմ է, պա-տե-րազմ է։ Գազը պատերազմի հետ կապ չունի՞։ Մենք գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, այսօր զինադադար է․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի  ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ «մենք պետք է միակամ լինենք և սովորենք գազատարի փակ վիճակում ապրել»։

ՔՊ-ական պատգամավորից լրագրողները հետաքրքրվեցին՝ այս վիճակը նորմա՞լ է, դուք կարո՞ղ եք առանց գազ ապրել։ «Նորմալ չէ, իհարկե, նորմալ չէ»,- արձագանքեց նա։

Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը վնասվել էր ՀՀ-ից Արցախ գնացող գազատարը:  Վթարը Շուշիի շրջանի այն հատվածում էր տեղի ունեցել, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանական կողմը թույլ չէր  տալիս արցախյան կողմին վերանորոգել  գազատարը։ Միայն 10 օր անց էր վնասված գազատար խողովակը վերանորոգվել։ Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։