| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 1994-ին իր բանաձևով (A/RES/49/114) սեպտեմբերի 16-ը հռչակել է Օզոնային շերտի պահպանման միջազգային օր : Այս մասին հայտնում է Calend.ru-ն։
Նշվում է՝ օզոնային շերտի պահպանման միջազգային օրվա կարգախոսն է «Պահպանի՜ր երկինքը, պաշտպանիր ինքդ քեզ՝ պաշտպանիր օզոնային շերտը»:
1987 թվականի սեպտեմբերի 16-ին 36 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ստորագրել են փաստաթուղթ, որի համաձայն՝ մասնակից երկրները պետք է սահմանափակեն կամ ամբողջովին դադարեցնեն օզոնը քայքայող նյութերի արտադրությունը:
Օզոնային շերտը երկրի վրա տարածվում է հսկա ծածկոցի նման, որը հասնում է դեպի տիեզերք: Եթե այդ շերտը երբևէ մաշվի, ապա վտանգավոր կլինի ամբողջ բիոսֆերայի համար, և առհասարակ այն ամենի ինչի ու բոլորի համար, ինչը շնչում է։ Ոլտրամանուշակագույն ճառագայթներից մարդու մոտ կարող է առաջանալ մաշկի քաղցկեղ, կուրություն և այլ հիվանդություններ։ Օզոնային շերտը պաշտպանում է Երկիր մոլորակը արևային ճառագայթման որոշակի շերտի քայքայիչ ազդեցությունից՝ այդկերպ նպաստելով մեր մոլորակում կյանքի պահպանմանը: