Icarus ամսագրում տպագրվել է մի հոդված, որտեղ նշված է , որ գիտնականները հայտնաբերել են, որ Վեներա մոլորակն ունի օզոնային շերտ:
"Այն Երկիր մոլորակի օզոնային շերտից մի քանի հարյուր անգամ ավելի բարակ է: Օզոնային շերտը հայտնաբերվել է «Եվրոպական տիեզերական գործակալության» մասնագետների կողմից",- գրում է ամասգիրը:
Բացի Երկիր մոլորակից, մինչ այժմ օզոնային շերտ հայտնաբերվել էր միայն Մարսի վրա: «Նոր հայտնագործությունը կարող է օգնել գիտնականներին՝ կյանքի համար հնարավոր պայմաններ գտնել նաեւ այլ մոլորակների վրա»,- նշված է հոդվածում: