կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-13 17:19
Քաղաքական

Ծառուկյանը հայտարարել է՝ նշանակում է հատուկ նիստի կարիք չկա. Ամուլսարի հանքի մասին

Ծառուկյանը հայտարարել է՝ նշանակում է հատուկ նիստի կարիք չկա. Ամուլսարի հանքի մասին

Մենք ժողովրդի հետ ենք լինելու ոչ միայն մտքերով, այլև  ֆիզիկապես,  եթե  նրա  անվտանգությանը սպառնալիք կլինի՝  Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի  հայտարարությանը, թե Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված ակցիաներ եթե լինեն՝ իրենց քաղաքական ուժը ժողովրդի կողքին է լինելու, որպեսզի բռնություն չլինի, լարված իրավիճակներից հնարավոր լինի խուսափել։

Հարցին՝  իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը  ե՞րբ  կներկայացնի պաշտոնական  դիրքորոշում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ, պատգամավորը պատասխանեց. «Եթե պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ մենք ժողովրդի կողքին ենք, ուրեմն դա նշանակում է, որ  արդեն խմբակցությունն ունի  դիրքորոշում։ Մեր խմբակցության ղեկավարը, ՀՀ գործող  օրենսդրության համաձայն,  պարոն Ծառուկյանն է, և եթե նա  հայտարարել է, դա նշանակում է՝ այդտեղ արտացոլված է մեր խմբակցության դիրքորոշումը։ Այժմ հատուկ նիստ գումարելու կարիք չենք տեսնում, որ այդ ամենը պաշտոնապես հրապարակվի»։

Պետրոսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ իրենք կարծում են, որ Ամուլսարի հանքը շահագործելը կամ չշահագործելը պետք է լինի բացառապես ժողովրդի որոշման արդյունքը: «Եվ եթե դրա դեմ ժողովուրդն ընդվզի, և  մենք նկատենք, որ ժողովրդի անվտանգությանը սպառնալիքներ  կան,  մենք լինելու ենք ժողովրդի կողքին»,- ասաց նա։