|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի նախկին փոխվարչապետ և ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը, որը համարվում էր երկրի իշխող` «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից մեկը, 18 տարվա անդամակցությունից հետո հրաժարական է տվել: Ալի Բաբաջանն այս մասին արդեն ծանուցագիր է ուղարկել կուսակցության ղեկավար կազմին. հաղորդում է «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը:
Նշենք, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը (որը նույնպես ԱԶԿ հիմնադիրներից և առաջնորդներից էր) և Ալի Բաբաջանը պատրաստվում են համատեղ նոր կուսակցություն ստեղծել: Ըստ թուրքական լրատվամիջոցների` ԱԳՆ նախկին ղեկավար և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նույնպես պատրաստվում է կուսակցություն հիմնել (կամ միանալ Գյուլին ու Բաբաջանին):