Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ը, Սիրիան և «Սիրիայի դեմոկրատական ուժերը» համաձայնության են եկել Թուրքիայի՝ Սիրիայի տարածքում 5 կմ խորությամբ առաջ շարժվելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Աարոն Շտեինը:
Թուրքական Artıgerçek.com կայքը նշում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայում ՌԴ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարվել է, որ Թուրքիայի ԶՈւ-ին թույլատրվել է Սիրիայի տարածքում խորանալ 5 կմ խորությամբ, որը հիմնված է 1998 թ. Ադանայի համաձայնագրի վրա: «Ըստ այդ համաձայնագրի՝ թուրքական բանակը կարող է մտնել Սիրիա, սակայն մշտապես չի կարող մնալ: Մենք դեմ ենք Թուրքիայի՝ սիրիական հողերում մշտապես մնալուն»,- նշվել է ասուլիսի ժամանակ:
Լավրենտևը նաև նշել է, որ Էրդողանը հավաստիացրել է, որ գործողության ավարտից հետո հետ է քաշելու զորքերը Սիրիայի հյուսիսից: