|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Ամերիկյան Apple ընկերությունը սկսել է իր արտադրական նորամուծությունների ամենամյա շնորհանդեսը, ինչն ուղիղ եթերով հեռարձակվում է ընկերության պաշտոնական կայքում:
Apple Insider հարթակի տեղեկություններով՝ շնորհանդեսի ընթացքում ներկայացվելու է սմարթֆոնի երեք մոդել: Դրանք են՝ 6.5 դյույմ անկյունագծով OLED էկրանով, iPhone 11 Pro Max-ը, 5.8 դյույմ անկյունագծով OLED էկրանով iPhone 11 Pro-ն և 6,1 դյույմ անկյունագծով LCD էկրանով ավելի մատչելի մեկ այլ սմարթֆոն:
Apple Insider-ը չի բացառում, որ Apple-ի երկրպագուները կտեսնեն MacBook-ի 16 դյույմ անկյունագծով նոր մոդելը, նոր տեսակի Apple Watch-ը, iPad Pro կատարելագործված պլանշետը և Apple - iOS 13 նոր օպերացիոն համակարգը: Հնարավոր է նաև, որ այս նորույթներն ընկերությունը որոշի ներկայացնել հոկտեմբերին:
Apple-ը հանրությանը մոդելները սեպտեմբերի կեսերին սկսել է ցուցադրել դեռ 2012 թվականից, երբ լույս տեսավ Phone 5-ը, որն առաջինն էր ստացել անկյունագծային էկրան (4 դյույմ ի տարբերություն իր նախորդ 3,5 դյույմանոց մոդելների)