կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-06 11:18
Տարածաշրջան

Բաքուն դատապարտել է Փաշինյանի այցն Արցախ

Բաքուն դատապարտել է Փաշինյանի այցն Արցախ

Համահայկական խաղերի բացման նպատակով  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախ այցելությունը քննադատվել է Բաքվի կողմից: Տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը: Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիեւը այդ կակապցությամբ հայտնեց, թե տեղի ունեցածը «շարունակվող բռնարարքները օրինականացնելու հերթական ցուցադրական քայլն է»։

Ըստ նրա ո՛չ Հայաստանի նախկին, ոչ էլ ներկա ղեկավարությունն իրավիճակից դուրս գալու իրական ելք գտնելու մասին բավարար ջանք չի թափում: