|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Լոս Անջելեսի հայկական ձեռնարկությունները անկարգությունների ֆոնին ավերվել եւ կողոպտվել են, որոնք հարուցել էր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը:
Ըստ լրագրող Ուոլի Սարկիսյանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման՝ գիշերը ավերվել եւ կողոպտվել է հայ ընտանիքի 30-ամյա բիզնեսը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Associated Press լրատվական գործակալությունը նույնպես տեղեկացրել էր Լոս Անջելեսում անկարգությունների ֆոնին հասցված վնասի մասին։ Մասնավորապես, ըստ ԶԼՄ-ի հաղորդման, Ալան Կոկոզյանի կոշիկի խանութը ավերվել և կողոպտվել է:
Նշվում է՝ Կոկոզյանը ներխուժածներին խնդրել է փրկել իր բիզնեսը, բայց շշով հարվածել են նրա գլխին, ինչի առնչությամբ նա ասել է. «Դա քաղաքական բողոք չէր»։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ն անկարգություններ են տեղի ունենում, որոնք հարուցել է ոստիկանության նախկին աշխատակցի կողմից կատարված գործողության հետեւանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը: