կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-16 16:08
Տնտեսական

«Ապարան գրուպ»-ի «Թթվասեր»` 18% յուղայնությամբ, արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

«Ապարան գրուպ»-ի «Թթվասեր»` 18% յուղայնությամբ, արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 15-ի որոշումով կասեցվել է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը:

 

«ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի արտադրամասի կողմից արտադրված «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի նմուշը, համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության, ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

 

«ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝

 

1) կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, «Թթվասեր» 18 % յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1925-Ն որոշման պահանջներին:

 

2) թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշով:

 

3) վտանգավոր ճանաչված «Թթվասեր» 18 % յուղայնությամբ արտադրատեսակի խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել:

 

Խախտումների վերացման կատարման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հոկտեմբերի 27-ը:

 

Հ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն