Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որքան կիրթ լինենք, թշնամին այնքան շուտ կնահանջի. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց դերասան Միքայել Պողոսյանը:
Նշենք, որ նոյեմբերի 24-26-ը կանցկացվի Գրքի երևանյան փառատոնը, որի ընթացքում նախատեսված են գրքի շնորհանդեսներ, վարպետության դասեր, իսկ փառատոնի փակման օրը ժյուրիի և ընթերցողների քվեարկությամբ կորոշվի, թե որ գրքեր են պետպատվերով հրատարակվելու:
Ըստ Միքայել Պողոսյանի՝ ամեն հնարավոր միջոցներով պետք է գրքի դերը բարձրացնենք հասարակության մեջ: «Կարծում եմ՝ այսօր այս բարդ հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական վիճակներում ընթերցանությունը, կրթությունը շատ կարևոր է, որովհետև միակ ձևն է հասկանալու՝ ի՞նչ միջոցներ կան այդ ամենից խուսափելու: Մեր զինվորն այսօր պետք է կիրթ լինի. 21-րդ դարում բոլոր դժվարությունները հաղթահարվում են միայն մտքի և գիտելիքների շնորհիվ: Այնպես որ՝ կարծում եմ ընթերցանությունն ու կրթությունը շատ կարևոր են»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ գիրք է վերջերս ընթերցել կամ վերընթերցում, Պողոսյանը պատասխանեց, որ վերջին շրջանում Աղասի Այվազյանի գրքերն է կարդում: «Աղասի Այվազյանն այս իրականության մեջ մի առանձին մոլորակ էր: Նրա գիրը, մտքերը, յուրօրինակ տեսանկյունն այս իրականության ինձ շատ է կրթել, ոգևորել: Ես նրան իմ հոգևոր հայրն եմ համարում: Կարծում եմ՝ այդ հզոր երևույթները, որ Աստված շնորհում է մեզ, և մենք դառնում ենք նրանց ժամանակակիցները, պետք է գնահատենք և կարողանանք նրանցից դասեր վերցնել»,- ասաց դերասանը: