Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թ-ի հոկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 322 հոդված, որոնցից 69-ը եղել է բացասական, 17-ը՝ դրական, 236-ը՝ չեզոք։
Այս տասնօրյակում Աննա Հակոբյանը լրատվական դաշտում կրկին կորցրել է իր դրական իմիջը: Ավելի շատ բացասական հոդվածներ են դիտարկվել։
Ըստ լրատվականների՝ ՔՊ վարչությունում նիստ է տեղի ունեցել, որի օրակարգում՝ բազմաթիվ հարցերից զատ, ևս մեկ հարց է եղել։ Հրապարակման համաձայն՝ «Իմ քայլական» երկու լիդերներ ակնարկել են զգուշանալ լրագրողներից և չմեկնաբանել վարչապետի ընտանիքին առնչվող հարցերը՝ անկախ այն բանից, թե ում հետ է կապված միջադեպը՝ Աննա Հակոբյանի, Մարիամ Փաշինյանի, թե Աշոտ Փաշինյանի։ Լրատվականը նշում է, որ այդ առաջարկն ընդունվել է ի գիտություն։
Հրայր Թովմասյանի դստրերի հարցաքննությունը ոչ միանշանակ է ընդունվել հասարակության կողմից, եղել են և՛ դեմ, և՛ կողմ կարծիքներ։ «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում արված գրառումները ևս տեղ են գտել լրատվական դաշտում։ Դրանցից մեկում ասված է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պատրաստ լինի, որովհետև հարցաքննելու են իր ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում նաև՝ տկն․ Հակոբյանը։
Մամուլում տևական ժամանակ նշվում է, որ Աննա Հակոբյանի և Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են։ Ըստ այդ տեղեկությունների՝ Արսեն Թորոսյանը այդ լարված հարաբերությունների պատճառով հնարավոր է՝ ազատվի աշխատանքից։
Վիտալի Բալասանյանը քննադատական ելույթ է ունեցել՝ հասցեագրված Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Բալասանյանի՝ Փաշինյանն իր թերթը շանտաժի միջոցով է պահել, իսկ թերթի գլխավոր խմբագիր մինչև այժմ Աննա Հակոբյանն է։
Տարակարծությունների և քննադատությունների հիմք է հանդիսացել նաև Աննա Հակոբյանի Շվեյցարիա մեկնելը։ Հարց է առաջացել, թե Աննա Հակոբյանն ինչո՞ւ է հաճախ այցելում Շվեյցարիա, նշվում է նաև, որ Աննա Հակոբյանն օգտվել է կառավարական ինքնաթիռից։ Աննա Հակոբյանը քննադատական հոդվածներին պատասխանել է՝ նշելով .« Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ»։ Այս հայտարարությունը ևս քննադատվել է թե՛ սոցցանցերում, թե՛ լրատվական դաշտում։ Քննադատվել է նաև Աննա Հակոբյանի և Գարեգին 2-րդ Վեհափառի համատեղ նկարը․ ըստ որոշ կարծիքների՝ Աննա Հակոբյանի՝ Վեհափառի հետ հանդիպման ժամանակ կրած հագուստը, չի համապատասխանել իրավիճակին։