|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածք» ծրագրի իրականացման աջակցության առաքելությանը:
Նախարարը ՀԲ թիմի հետ քննարկել է նախորդ առաքելության ընթացքում համաձայնեցված ուղենիշները եւ ծրագրի ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ Ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրությունը: ՀԲ ներկայացուցչի խոսքով` որոշ ուղղություններով առկա է նկատելի առաջընթաց:
Տիգրան Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի մասնագետները մտքեր են փոխանակել «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածք» ծրագրի կառուցվածքի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ` այն համապատասխանեցնելու ներկայիս պայմաններին եւ կարիքներին:
Կողմերն անդրադարձել են ծրագրի որակի ենթակառուցվածքների բաղադրիչին, մասնավորապես` լաբորատորիաների վերազինմանը եւ հավատարմագրման մարմնին տրվող աջակցությանը:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարար Խաչատրյանի հետ քննարկել են նաեւ արտահանման խթանման միջոցառումների եւ ներդրումների աջակցման պետական իրավասու մարմինների գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը` «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածք» ծրագրի բաղադրչների համատեքստում: