կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-26 15:11
Քաղաքական

ԵՄ քաղաքականության հիմքը ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ-ի գործողությանը սատարումն է. Սվիտալսկի

ԵՄ քաղաքականության հիմքը ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ-ի գործողությանը սատարումն է. Սվիտալսկի

ԵՄ-ի քաղաքականության հիմքը ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ-ի գործողությանը սատարումն է. այսօր լրագրողներին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: 

«Համանախագահները վերջերս այցելեցին տարածաշրջան: Մենք օժանդակում ենք նրանց աշխատանքին, քանի որ դա հեշտ աշխատանք չէ: Մենք գիտենք մարտահրավերները, բայց մի քանի դրական տարրեր կան տարբեր ուղղություններով, մասնավորապես  սահմանային իրավիճակի հետ կապված կարող եմ ասել, որ անցած ամիսներին ականատես եղանք պատահարների աննախադեպ ցածր մակարդակի, նման բան չի եղել հակամարտության ամբողջ պատմության ընթացքում: Մենք լավ արձագանք տեսանք երկու երկրների ղեկավարների և արտգործնախարարների հանդիպումների արդյունքում, ինչը քաջալերող է»,- նշեց նա՝ հավելելով, որ ԵՄ-ն աջակցում է քաղհասարակությունների միջև շփումներին, իսկ ԼՂ-ում սատարում է գործնական միջոցառումներին: