Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները, որոնք պաշտոնապես նախատեսված էին անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, փաստացի երկարաձգվել են։
Նման եզրակացություն կարելի է անել Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունից, որով ոչ միայն տեղեկացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի այցի մասին, այլ նրա, որ Թուրքիայից ժամանած հյուրերը հետևելու են զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ դրվագներին։
Կրկնում եմ՝ նախապես հրապարակված պլանով, զորավարժությունները օգոստոսի 10-ին պետք է ավարտվեին, սակայն ինչ ինչ պատճառներով, դրանք դեռևս շարունակվում են։
Թե քանի փուլով կընթանան այդ զորավարժությունները և ինչ նոր ընթացք կստանան, դեռ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ պաշտոնապես հայտարարված ժամկետները չեն պահպանվում։
Հաշվի առնելով տարածաշրջանում առկա բարդ ռազմաքաղաքական իրադրությունը և բանակցությունների փակուղում գտնվելը, առկա զարգացումները նոր լարվածության հնարավորություն են ստեղծում։
Այս առումով մեծ անելիքներ ունեն նաև միջնորդ երկրները՝ տարածաշրջանային նոր սպառնալիքների չեզոքացման, Թուրքիայի ախորժակը զսպելու և Ադրբեջանի քաղաքական դաշտ վերադարձնելու ուղղությամբ։