|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը: Ընդմիջումից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ տեղեկություն է ստացվել, որ մեր հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում խորհրդարանի շենքում և խմամ Խոմեյնի դամբարանի մոտ տեղի են ունեցել երկու ահաբեկչական գործողություններ, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
«ՀՀ խորհրդարանի անունից դատապարտում ենք այդ ահաբեկչական ակտերը, մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ երկրին: Ահաբեկչությունը ազգություն և կրոնական ուսմունք չի ճանաչում: Բոլորս Իրանի ժողովրդի հետ ենք»,- ասաց Շարմազանովը:
ՀՀ խորհրդարանն իր աշխատանքները վերսկսեց մեկ րոպե լռությամբ: