կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-14 15:39
Աշխարհ

Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ ընտրած բոլոր ուղիները դեպի պարտություն են տարել. Իրանի նախագահ

Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ ընտրած բոլոր ուղիները դեպի պարտություն են տարել. Իրանի նախագահ

Հյուսիսային Խորասան նահանգ կատարած այցի շրջանակում, Իրանի Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին  Շիրվան քաղաքի կենտորնական մարզադաշտում ելույթ է ունեցել, տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Իր ելույթում, նախագահն անդրադառնալով ԱՄՆ գործադրած աննախադեպ ճնշումներին եւ պատժամիջոցներին՝ նշել է, որ Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ ընտրած բոլոր ուղիները դեպի պարտություն են տարել:

«14 ամիս է, ինչ աշխարհի ամենահզոր ռազմական եւ տնտեսական ուժն աննախադեպ պատժամիջոցներ է կիրառում Իրանի ժողովրդի դեմ: Պատժամիջոցներ, որոնք կարող էին ծնկի իջեցնել ցանկացած ժողովրդի: Սակայն, Իրանի հզոր ժողովուրդը դիմակայել է դրանց: Այս 14 ամսվա ընթացքում Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ ընտրած բոլոր ուղիները, լինեն դրանք քաղաքական, տնտեսական կամ սոցիալական, դեպի պարտություն են տարել: Իհարկե երկրում կան խնդիրներ: Դժվարին պայմաններում ենք ապրում, բայց, միևնույն ժամանակ, ձեռք-ձեռքի ենք տվել, կողք-կողքի ենք կանգնել, եւ հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները»,- ասել է Ռոհանին՝ հավելելով, որ սա Իրանի ժողովրդի եւ համակարգի հաղթանակն է նշանակում: