կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-06 10:25
Հասարակություն

Սա ոչ թե բանաձև է, այլ Ադրբեջանի կողմից գնված փաստաթուղթ. Ստեփանակերտ․ «Առավոտ»

Սա ոչ թե բանաձև է, այլ Ադրբեջանի կողմից գնված փաստաթուղթ. Ստեփանակերտ․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Այսպիսի հայտարարու­թյունները որևէ նշա­նակություն չունեն, դեռ հարց է՝ կընդունվե՞ն, թե՝ ոչ»,-«Առավոտի» հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ-ում քննարկման դրված այն բանաձևը, որում ղարա­բաղյան հակամարտության հետ կապված խնդրահարույց ձևա­կերպումներ կան, այսպես պա­տասխանեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողո­վի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքա­կան և անվտանգության հարցե­րի հանձնաժողովում քննարկվեց Ալան Փարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում, խորհրդարանների դերակատարությունը» խորագ­րով զեկույցը: Այստեղ կան խնդ­րահարույց դրույթներ: Մասնա­վորապես բանաձևի 10-րդ կե­տում նշված է. «Մտահոգություն ենք հայտնում կառուցողական երկխոսության հաստատման համար կայուն զարգացման բա­ցակայության հետ կապված ԵԱՀԿ տարածքում հակամար­տող կողմերի միջև, մասնավո­րապես՝ Վրաստանում Աբխազիայի, Ցխինվալիի, Հարավային Օսեթիայի շրջաններում, Դոնեցկում, Լոպանսկում, Ղրիմի Ինք­նավար Հանրապետությունում, Անաստոպոլում և Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջաններում»:19-րդ դրույթում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ մեկ հարթությունում կոչ է ար­վում հարգել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:    

Այս խնդրահարույց ձևակերպումների հետ կապված մտահոգություններ հայտնեցին ինչպես ԵԱՀԿ ԽՎ-ում հայկա­կան պատվիրակության անդամ­ները, այնպես էլ ԵԱՀԿ այլ պատվիրակներ: 

Մասնավորա­պես այլ երկրների պատվիրակ­ները մտահոգություն հայտնեցին, որ չի կարելի բոլոր այս հակա­մարտությունները ներկայացնել մեկ պարբերությամբ, քանի որ դրանք առանձին և առանձնա­հատուկ մոտեցման կարիք ունեն: 

Հարցին՝ Արցախի իշխանու­թյունները հայտարարությամբ հանդե՞ս են գալու, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Նման բանաձևերը կարող են ունենալ միայն մեկ ազդեցություն, այդ կառույցի վարկանիշը կտրուկ ընկնելու է: Ուրիշ որևէ ձև չկա: Աոաջին անգամ չէ, երբ այս կառույցում նման բանաձևեր են քննարկվում: Սա ոչ թե բա­նաձև է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ, որը ներկայացնում են, և նրանք ստորագրում են: Նման բանաձևերին պետք չէ լուրջ վերա­բերվել, այլ պետք է հասկանալ, որ սա զուտ քաղաքական խն­դիր է, որը նպատակ ունի միայն Ադրբեջանի հավակնությունները և փողը: Սա աշխատանք է, որն Ադրբեջանը ֆինանսավո­րում է: Այսպիսի բանաձևերը ծն­վում են Բաքվում, պարզապես տարածվում են ինչ-ինչ մարդկանց կողմից»»։

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: