կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-15 14:15
Տարածաշրջան

Իրանը մի քանի նավ է ուղարկել Վենեսուելա

Իրանը մի քանի նավ է ուղարկել Վենեսուելա

Նվազագույնը 5 նավթային լցանավեր են ուղարկվել Իրանից Վենեսուելա. հայտնում է Al-Masdar News-ը։

Ըստ տեղեկությունների՝ սա նորագույն պատմության ընթացքում առաջին նմանատիպ դեպքն է, երբ նման ծավալի վառելիք է ուղարկվում Իրանից որևէ հարավամերիկյան պետության։

Լրատվամիջոցը նշում է, որ դեռևս անհայտ է, կհաջողվի արդյոք իրանցիներին բարեհաջող իրականացնել մատակարարոււմը։ ԱՄՆ ռազմածովային ուժերը վերջին մի քանի օրերի ընթացքում Կարիբյան ծով են ուղարկել նվազագույնը 4 ռազնանավ, որոնք կարող են առգրավել իրանական լցանավերը։

Ներկա պահին Վենեսուելան վառելիքային ճգնաժամ է ապրում, որի գլխավոր պատճառը ԱՄՆ և իր դաշնակիցների կողմից տնտեսական բլոկադան է։