Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ստամբուլ քաղաքապետի` վերջերս տեղի ունեցած ընտրությունները ոչ միայն տեղական, այլև ընդհանուր ընտրության, վստահության քվեի նման մի բան էին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:
Ըստ նրա` կարելի է ասել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցրեց Անկարան, Ստամբուլն ու Իզմիրը, կորցրեց Թուրքիայի ծովափնյա շրջանը, որը տասնամյակներ շարունակ եղել է Հանրապետական-ժողովրդական կուսակցության բերդը: Բանախոսը հստակեցրեց` Էրդողանի կառավարման հետևանքով էր, որ Թուրքիայիում տուրիզմը զրոյի հավասարեցվեց, իսկ դա տեղացիները չներեցին ու նրան ձայն չտվեցին, որովհետև ապրուստի հիմնական միջոցը տուրիզմն է:
«Էրդողանն ինքն է ասել` ով տիրի Ստամբուլին, կտիրի նաև Թուրքիային: Նա պարտվեց Ստամբուլում, ու դա մեծ հարված եղավ նրա համար: Թեև Էրդողանն ամեն ինչ արեց, որ Ստամբուլում երկրորդ անգամ ընտրություններ նշանակվեն, բայց նա ու նրա կուսակցությունը մեծ եռանդով չմասնակցեցին երկրորդ ընտրությանը: Ընտրությունների ավարտից հետո երկու կողմից էլ միմյանց նկատմամբ բավական սիրալի արտահայտություններ եղան, որոնք կասկածելի էին»,- նշեց Լոքմագյոզյանը:
Ճշտող հարցին` այսինքն` ներքին պայմանավորածություննե՞ր են եղել, թուրքագետը դրական պատասխան տվեց: Մեկնեց` Էրդողանը գուցե մտածել է, որ ավելի լավ է ինչ-որ համաձայնության գալ, քան ռեսուրսներ ծախսել ու փորձել հաղթել ընտրություններում, ինչը նրանց համար բավական դժվար էր լինելու: