|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Օրերս համացանցի ռուսական տիրույթում մեծ աղմուկ բարձրացավ թուրքական Քոջաելի քաղաքում չեչեն անջատողական նախագահ Ջոհար Դուդաևի անվան այգու բացման կապակցությամբ:
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Թուրքիային կոչ էր արել չհերոսացնել ու չապաստանել ահաբեկիչներին` սպառնալով հայելային գործողությամբ, իսկ ՌԴ ԱԳՆ-ն Կադիրովի արձագանքը տրամաբանական էր համարել:
Պարզվում է, որ սա չեչեն անջատողական Դուդաևի պատվին կառուցված առաջին հուշարձան/այգին չէր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակ հերոսացնում էր հակառուս գործչին: Միայն Ստամբուլում կա Դուդաևի անվան 4 այգի: Նմանատիպ այգիներ կան նաև Անկարայում, Մերսինում և այլ քաղաքներում:
Ռուսաստանի «ընկեր» Էրդողանը, փաստացի, դեռ տասնամյակներ առաջ հայտնի էր իր հակառուսական մոտեցումներով: