Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G-20-ի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումը տևել է 1 ժամ։
Հանդիպմանը Թուրքիայից մասնակցել են ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը, Ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը և այլոք։
Հանդիպումից առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, Էրդողանը նշել է. «Մեր հարաբերությունները առաջ են գնում Ս-400-ների բանակցություններով։ Ոչ մի հետընթացի մասին խոսք անգամ չկա։ Այս պահին, բոլորի ուշադրությունը մատակարարման վրա է։ Աքքույուի ատոմակայանը 2023 թ. կշահագործվի։ Վիզայի ազատականացման հարցում դեռևս մեր ցանկացած կետում չենք»։
Պուտինն իր հերթին ավելացրել է. «2018 թ. երկկողմ առևտրային ծավալն ավելացել է 15 անգամ։ Մեր զբոսաշրջիկները բավական գումար են ծախսում։ Թուրքական կողմը դրանից 5 մլրդ. դոլարի եկամուտ է ստանում». hաղորդում է ensonhaber.com կայքը։