|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Milliyet»-ը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Խոսվել է նաև Լիբիայի ճգնաժամի մասին:
Ինչպես հաղորդում են Կրեմլի մամուլի ծառայությունից, երկու նախագահները հայտնել են, որ կողմ են Լիբիայում հրադադարի անհապաղ հաստատմանը: Էրդողանը նաև ցավակցել է Պուտինին Բարենցի ծովում ռուսական սուզանավի վթարի ժամանակ նավաստիների մահվան համար: