|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մեծ Բրիտանիայի ` պաշտոնը լքող վարչապետ Թերեզա Մեյը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Օսակայում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ ասել է, որ Մոսկվայի և Լոնդոնի միջև հարաբերությունների կարգավորումը անհնար է, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել իր անպատասխանատու և ապակայունացնող գործողությունները: Այդ մասին հայտնել է Մեյի ներկայացուցիչը. տեղեկացնում է ТАСС-ը:
Նրա խոսքով` Մեյը և Պուտինը քննարկել են հարցեր, որոնք միջազգային անհանգստություն են առաջացնում:
«Նա (Մեյը) հասկացրել է, որ Միացյալ Թագավորությունն անհերքելի ապացույցներ ունի, որ Ռուսաստանն է կանգնած Սոլսբերիում հարձակման հետևում»,- ասել է Մեյի ներկայացուցիչը: