Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության ներկայացրած` Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթն ԱԺ-ի այս քառօրյայում չի քննարկվի: Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստում հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ այն հունիսի առաջին տասնօրյակի ընթացքում արտահերթ նիստով առաջին ընթերցմամբ կմտնի լիագումար նիստերի օրակարգ:
«Շատ են հարցնում, թե կառավարության հեղինակած՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը ե՞րբ է մտնելու ԱԺ լիագումար նիստ` քննարկման: Քանի որ Ազգային ժողովի այս քառօրյան շատ հագեցած է, իսկ հարկային բարեփոխումները երկար պետք է քննարկվեն, փաթեթը չի ներառվի այս քառօրյայի օրակարգում»,- հայտարարեց նա:
Թունյանը հիշեցրեց նաև, որ տնտեսական հարցերի հանձնաժողովը կառավարության նախաձեռնած` Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին հավանության է տվել:
«Տնտեսվարողներին կոչ եմ անում հանգիստ լինել, որովհետև փաթեթը, միանշանակ, մտնելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Խոսքը հարկային բարեփոխումների մեծ փաթեթի մասին է»,- ասաց Թունյանը: