կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-01 17:01
Տարածաշրջան

Հետպատերազմյան Ադրբեջանը զբոսաշրջային աննախադեպ հոսքով շնորհակալություն է հայտնել «ավագ եղբորը». EADaily

Հետպատերազմյան Ադրբեջանը զբոսաշրջային աննախադեպ հոսքով շնորհակալություն է հայտնել «ավագ եղբորը». EADaily

Անցյալ տարի Թուրքիա է այցելել Ադրբեջանի 470 618 քաղաքացի, ինչը 98,74 տոկոսով ավելի է՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, հայտնում է TurkicWorld պորտալը՝ վկայակոչելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալները. տեղեկացնում է EADaily-ն:

Ադրբեջանի բնակիչների մասնաբաժինը Թուրքիա այցելած օտարերկրացիների ընդհանուր թվաքանակում 2021 թվականին կազմել է 1,9 տոկոս։ 2021 թվականի դեկտեմբերին Թուրքիա է այցելել Ադրբեջանի 57198 քաղաքացի, ինչը 24 անգամ ավելի է՝ 2020 թվականի նույն ամսվա համեմատ։ Ադրբեջանի քաղաքացիների մասնաբաժինը 2021 թվականի դեկտեմբերին Թուրքիա այցելած օտարերկրացիների ընդհանուր թվաքանակում կազմել է 3 տոկոսից մի փոքր ավելի։

Անցած տարվա դեկտեմբերին Թուրքիան, ընդհանուր առմամբ, ընդունել է 2,482 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 15 անգամ ավելի է՝ 2020 թվականի նույն ամսվա համեմատ։

Ընդհանուր առմամբ, 2021 թվականին Թուրքիա է այցելել 30,038 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 88 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։

Հիշեցնենք, որ Անկարան Բաքվին տրամադրել է համապարփակ աջակցություն 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ, ներառյալ՝ զինյալների տեղափոխումը Սիրիայից Ադրբեջան, իր ավիացիայի տեղակայումը հանրապետությունում և հարվածային համակարգերի մատակարարումը։