Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք ուրբաթ հրապարակել ենք մեր առաջարկությունների փաթեթը, որը սկզբունքների փաստաթուղթ է, ըստ որի՝ պետք է իրականացվի վեթինգը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իշխանությունների կողմից հայտարարվող վեթինգի գործընթացին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Այս պահին որևէ արձագանք չի եղել, ու ես չեմ կարծում, որ շատ շուտ արձագանք կլինի: Ինչքան գիտեմ՝ աշխատանքային խումբ էր ստեղծվել, աշխատում էին, բայց մենք որքան փորձում էինք տեղեկություն ստանալ ու դիմում էինք ներգրավվելու համար, արձագանք չկար: Հիմա նույնպես արձագանք չկա, և կարծում եմ, որն դա նրանց պետք է հետաքրքրի: Համենայն դեպս, մենք մեր սկզբունքները հրապարակել ենք, որպեսզի չստացվի այնպես, թե մեզ հրամցնում են փաստաթուղթ, որը մեզ հաճելի չլինի, որտեղ մենք խնդիրներ կտեսնենք: Նախապես հրապարակել ենք մեր առաջարկությունները, որ կանխենք բոլոր տեսակի մտահոգությունները»,- ասաց նա:
Սամսոնյանն ընդգծեց, որ մինչև այս պահն իրենք որևէ հրավեր չեն ստացել, գիտեն միայն, որ խումբ կա, որն աշխատում է, բայց թե ովքեր են, որտեղ են հավաքվում, ինչ են մշակում, որևէ տեղեկություն չունեն: