Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
«Հրապարակ»-ը գրում է.
«Շաբաթ օրը ՀՀԿ ԳՄ նիստը տեղի կունենա 15։30-ին, ինչը ԳՄ-ների պրակտիկայում հազվադեպ է պատահում, մանավանդ որ օրն աշխատանքային է։ ՀՀԿ-ում չգիտեն նաև, թե ով կփոխարինի Դավիթ Հարությունյանին՝ պետաիրավական հանձնաժողովում։ Ծերերը հակված են այնտեղ տեսնել Հովհաննես Սահակյանին, բայց կասկածներ ունեն, որ հնարավոր է առաջադրվի Արփինե Հովհաննիսյանը, ով նաև կստանձնի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի պարտականությունները։
Ի դեպ, խնդրահարույց է նաև մեկ այլ հանձնաժողովի նախագահի՝ Հովիկ Աբրահամյանի մերձավոր Արտակ Դավթյանի հարցը, ում վարչապետը տեսնում է ԿԳ նախարարի պաշտոնում։ Արմեն Աշոտյանն ու Հրայր Թովմասյանը ԲՀԿ-ի համար «պերսոնա նոն գրատա» են, նրանց իր կաբինետում չի տեսնում նաև նորաթուխ վարչապետը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։