կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 14:01
Աշխարհ

Բելառուսի ԶՈՒ-ում սկսվել է արձագանքման ուժերի հանկարծակի ստուգում

Բելառուսի ԶՈՒ-ում սկսվել է արձագանքման ուժերի հանկարծակի ստուգում

Բելառուսի զինված ուժերում՝ ՊՆ-ում, սկսվել է արձագանքման ուժերի հանկարծակի ստուգում։

Զորամասերն ու ստորաբաժանումները մշակում են մարտական պատրաստության բերելու, նշանակված տարածքներ երթերի և մարտական պատրաստության առաջադրանքների կատարման հարցեր։

Հիմնական նպատակը ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքելու պատրաստակամության ստուգումն է՝ ինչպես ցամաքում, այնպես էլ օդում։

Ռազմական գերատեսչությունւ զգուշացրել է, որ ստուգման ընթացքում կտեղափոխվի մեծ քանակությամբ զինտեխնիկա, ինչը կարող է դժվարացնել հանրային ճանապարհներով երթեւեկությունը։

Հիշեցնենք, որ, Ուկրաինայում հակամարտությունից բացի, որոշ չափով լարվել է իրավիճակը նաև Մերձդնեստրում, որից հետո Ռումինիայում զորքերն ու ՆԱՏՕ-ի զորքերը բերվել են առաջին պատրաստության վիճակի: