Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում ներկայումս ակտիվորեն նոր գաղափար է շրջանառվում: Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունները մտադրություն ունեն Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո նոր նախաձեռնությամբ հանդես գալ: Ըստ այդմ՝ իշխանությունները պատրաստվում են ստեղծել քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրության կենթարկի ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների ընթացքը:
Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել, թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, այսինքն՝ հատվածակա՞ն, թե՞ ամբողջական է լինելու ուսումնասիրությունը, մասնավորաբար՝ արդյոք այդ հանձնաժողովը կուսումնասիրի՞ 1995-96թթ. տեղի ունեցած ընտրությունների ու հանրաքվեի արդյունքները, թե՞ ուսումնասիրության «գիծը» կսկսի 1998 թվականից»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: