կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-17 09:58
Առանց Կատեգորիա

Քննարկվում է Փաշինյանին Ապրիլյանի քննիչ հանձնաժողով «կանչելու» հարցը. անակնկալներ են լինելու. «Փաստ»

Քննարկվում է Փաշինյանին Ապրիլյանի քննիչ հանձնաժողով «կանչելու» հարցը. անակնկալներ են լինելու. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խորհրդարանն օրերս եւս վեց ամսով երկարաձգեց 2016-ի ապրիլ յան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ հրավիրվել եւ առաջիկայում հրավիրվելու են տարբեր քաղաքական եւ ռազմական գործիչներ, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմի մասնակիցներ։ 

Իր վերջին հայտարարություններից մեկում Քոչարյանը փաստել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջին փուլում հանձնաժողով կհրավիրվեն նաեւ Սերժ Սարգսյանը, Յուրի Խաչատուրովն ու Հայկազ Բաղմանյանը։ 

Թեմայի հետ կապված՝ թերթին տեղեկություն է հասել, ըստ որի, հանձնաժողով հրավիրվածների մեջ հնարավոր է լինեն նաեւ անակնկալներ։ 

Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, քննարկվում է տարբերակ, որ հանձնաժողովում զրույցի «կանչվի» նաեւ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի շոուի գլխավոր բաղադրիչներից մեկն ապահովված լինի։

Թերթի աղբյուրը փոխանցել է, որ սա հիմնականում արվում է՝ ընդդիմադիր հատվածի կողմից ավելորդ խոսակցությունից ու շահարկումներից զերծ մնալու համար։ 

Նշենք, որ ժամանակին, երբ Փաշինյանը դեռեւս ընդդիմադիր պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «Ապրիլյան պատերազմը հրահրվել եւ կազմակերպվել էր Ռուսաստանի կողմից՝ Ադրբեջանին ԵՏՄ բերելու նպատակով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։