|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մայիսի 26-ին հանդիպել են Կոտայքի մարզի քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ։ Քաղաքացիները բազմաթիվ հրատապ և առաջնային լուծման խնդիրների վերաբերյալ հարցեր են ուղղել նախագահ Քոչարյանին՝ համայնքների խոշորացում, կրթություն, ժողովրդագրական խնդիրներ, սոցիալական բնակարանաշինություն, Խորհրդային ինչ-որ քարտեզներով հայ-ադրբեջանական սահմանների գծում՝ հօգուտ Ադրբեջանի, ռազմարդյունաբերություն և այլն։
«Առաջինը՝ նոր կառավարությունը պետք է գնահատի պետությանը հասցված վնասի չափը։ Այսօր այն վիճակում ենք, երբ ոչ ոք չի հավատում վիճակագրությանը, և հնարավոր չէ հավատալ, եթե երկրի ղեկավարն ամեն օր ստում է, ստի վրա բռնվելուց 5 րոպե հետո՝ ասում՝ ո՞վ, ե՞ս․․․ Կառավարման մոդելը հիմնված է լաչառության և հրահանգների վրա։ Սա կառավարման ձև չէ։ Այդ պատճառով առաջնային եմ համարում վիճակի ճիշտ գնահատումը, ախտորոշումը տալ, հետո շարժվել առաջ։ Պետք է վերականգնել կառավարելիությունը, լուծել սահմանների անվտանգության հարցը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Հրապարակում ենք հատված հանդիպումից․ ամբողջական տեսանյութը՝ շուտով։