|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանին այսօր հրավիրել էին ոստիկանություն: Նա ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչու է հրավիրվել ոստիկանություն:
«Ոստիկանություն էի հրավիրվել ինձ ուղղված սպառնալիքի վերաբերյալ տրված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ բացատրություն տալու: Ամեն ինչ նորմալ է: Քաղաքական ընթացքը շարունակվում է»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին էլ վաղն են հրավիրել ոստիկանություն: