Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վրաստանի Հայ Համայնք» Հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանին հոկտեմբերի 1-ին կայացած ցույցի կապակցությամբ հրավիրել են ոստիկանության բաժին։ Տեղեկությունն «Ալիք Մեդիային» փոխանցում է Միրզոյանը՝ նշելով, որ ներկայացել է իրավաբան Արթուր Մուրադյանի հետ:
«Օրերս, Թուրքիան և Ադրբեջանը միասնական բողոք էին հղել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ միջոցառմանը հնչած մեղադրանքների և պաստառների առնչությամբ, որոնց վրա այդ երկրների ղեկավարների իրական դեմքերն էին», — նկատում է Միրզոյանը։
ՀԿ-ն ոստիկանությանը պարզաբանել է, որ 2005 թվականից բոլոր միջոցառումները կրել են բացառապես խաղաղ բնույթ և եղել են օրենքի սահմաններում, հաշվի առնելով խոսքի և արտահայտման, ինչպես նաև հավաքների ազատությունը, որն առաջիկայում նույն կերպ էլ շարունակվելու է․
«Նշել ենք հավաքի նպատակի մասին, այն որ աշխարհի մի շարք առաջատար երկրներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ինչի փաստն Էրդողանը շարունակում է հերքել»։
Բացի այդ, Արթուր Միրզոյանը «Ալիք Մեդիային» տեղեկացնում է՝ ընդգծել է նաև փաստը, որ «մեկ տարի առաջ անօրինական ձևով ձերբակալել էին կազմակերպության 5 անդամի, որոնք ի թիվս բազմաթիվ վիրահայերի, խաղաղ երթով շարժվում էին Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ձայն բարձրացնելու, բայց անհամեմատ մեծ թվով ոստիկաններ «կենդանի պատ» էին կազմել, հրաման ստացել` չթողնել երթը շարունակել և խանգարել բողոքի ցույցի անցկացմանն Ադրբեջանի դեսպանատան առջև: Այն ժամանակ Թբիլիսիի քաղաքային դատարանը ՀԿ–ի հիշյալ անդամներին օրինախախտ ճանաչեց՝ ներկայացնելով բանավոր նկատողություն․ հաշվի առնելով, որ այս գործը վերաբերում էր Վրաստանի հեղինակությանը, որոշեցինք, որ տվյալ պարագայում չենք բողոքարկելու Ստրասբուրգում»։
Արթուր Միրզոյանը Ոստիկանության բաժանմունքում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության օրվան նախորդող միջոցառումներին, երբ ապրիլի 21-ին դիմակավորված 3 անձանց կողմից իր դեմ իրականացվեց հարձակում: Այս գործի քննությունը դեռ ընթացքի մեջ է և այդ անձինք հետախուզվում են ոստիկանության կողմից։
Աղբյուրը՝ aliq.ge