|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Ստամբուլից պատգամավոր Հյուդա Քայանб մեջլիսում ուշադրության հրավիրելով այն փաստի վրա, որ օրեր առաջ Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայ քաղաքացիների վրա հարձակում էին գործել (դանակահարել) և սպառնացել, առաջարկել է մեջլիս հրավիրել երկրի ներքին գործերին նախարար Սուլեյման Սոյլուին` հարցուպատասխանի համար. հաղորդում է gazeteyolculuk.net կայքը:
«Անցյալ շաբաթ Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Սամաթիա թաղամասում մեր հայ քաղաքացիների վրա հարձակում է տեղի ունեցել, որոնց տան վրա նախկինում էլ սպառնալից գրառումներ են եղել»,- նշել է նա `հավելելով.«Այդ հարձակման ժամանակ կիրառել են «Սա դեռ սկիզբն է» արտահայտությունը, և սպառնալից գրառումները թաղամասի բնակչության շրջանում ավելի են մեծացնում անհանգստությունը: Այս հարձակումից հետո էլ Սամաթիայում դեռ շարունակում են մեր հայ քաղաքացիները տների վրա գրառումներ անել, և թաղամասում կյանքի անվտանգությունը վտանգի տակ է»: