| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (հասցե՝ Նազարբեկյան 40), շարունակվելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ։
Նրանցից 15-ը մեղադրվում է «խուլիգանության» հոդվածով, մեկը՝ «զանգվածային անկարգության»։
Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այս դատական նիստն ընթանալու է «Թիֆլիսյան իրադարձություններին» զուգահեռ, որոնց շրջանակներում մեր հարգելի հարևաններն ամենայն մանրամասնությամբ ցույց են տալիս, թե ինչ է նշանակում իսկակա՛ն «զանգվածային անկարգությունն» ու իսկակա՛ն «խուլիգանությունը»։
Դե իսկ «Հունիսի 12-ի» գործով մեղադրյալներին դատում են ոստիկանների ուղղությամբ մի դատարկ շիշ կամ մի փեդի կտոր նետելու համար։ Ընդ որում, շատերը դա կատարել են այն ժամանակ, երբ ոստիկանական նռնակը պայթել է իրենց ոտքի տակ։
Սա՛ է «ծուռ հայելիների» իրականությունը»։