կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-04 17:52
Հասարակություն

Անձամբ ուզում եմ ծանոթանալ պարոն Օհանյանի կատարած աշխատանքին. Անդրանիկ Քոչարյան

Անձամբ ուզում եմ ծանոթանալ պարոն Օհանյանի կատարած աշխատանքին. Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքները պարզելու հարցով քննիչ հանձնաժողովի նիստերը թեև փակ կլինեն, բայց դրանցից հետո անպայման զեկույցներ կլինեն, թե ինչ եզրահանգումներ են եղել. այսօր խորհրդարանում հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է:

Նա վստահեցներց` զեկույցները եթե անգամ բացասական լինեն, միևնույն է` հրապարակվելու են: «Դրանք անպայման փաստերի հիման վրա են լինելու, պետք է լինեն անառարկելի ու գուցե քրեական հետապնդման պատճառ լինեն, ինչն արդեն մեր որոշելիքը չէ»,- նշեց նա:

Դառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե իրենք արդեն իսկ ուսումնասիրություն կատարել են, Քոչարյանն արձագանքեց` կուսումնասիրեն նաև Օհանյանի նշած փաստաթուղթն ու դրանում տեղ գտած ինֆորմացիան: «Կփորձենք հասկանալ` ինչ խորությամբ է եղել այդ ուսումնասիրությունը:  եթե դրանց արդյունքն այն է, որ այսօր մեր զինված ուժերում պատասխանատվության ենթարկված որևէ մարդ չկա, ապա այդ ուսումնասիրությունները կատարվելու են «Գաղտնի» գրիֆի տակ պահելու համար։ Անձամբ ուզում եմ պարոն Օհանյանի կատարած աշխատանքին ծանոթանալ, մենք կարևորում ենք այդ աշխատանքները»,- նշեց նա` ընդգծելով, որ հանձնաժողովի համար օրակարգային են լինելու ոչ միայն զոհերի հարցը, այլև տարածքային կորուստները, ինչի պատճառները ևս փորձելու են պարզել: