կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-30 17:36
Տարածաշրջան

Վրաստանը մտադիր չէ երկարաժամկետ հեռանկարում հրաժարվել ադրբեջանական գազից

Վրաստանը մտադիր չէ երկարաժամկետ հեռանկարում հրաժարվել ադրբեջանական գազից

Վրաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանից բնական գազի մատակարարմանը. հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

Նախարարը նշել է, որ Վրաստանը բնական գազի մատակարարման պայմանների վատթարացում կամ գների անկայունություն չի սպասում։ «Մենք չենք սպասում մատակարարման պայմանների վատթարացում և ակնկալում ենք երկարաժամկետ համագործակցություն մեր գործընկերների հետ: Վրաստանը հարգում է իր հիմնական մատակարարին՝ Ադրբեջանին, և հավատարիմ է մնում երկարաժամկետ, կայուն պայմանագրերին», - մեջբերում է Դավիթաշվիլին Sputnik-ի վրացական ծառայությունը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը մեկանգամյա չէ և հիմնված չէ մեկ տարվա վրա, դա երկարամյա, ռազմավարական, երկարաժամկետ համագործակցության ձև է։ «Մենք կարծում ենք, որ բարեկամ երկրների հետ պատշաճ շփման դեպքում մենք հեշտությամբ կարող ենք ապահովել Վրաստանը բնական գազի մատակարարմամբ»,- ասել է Դավիթաշվիլին: