կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-31 16:05
Հասարակություն

Երևանյան նորաբաց այգու արձանը կարող է վնասված լինել դրան պատահաբար դիպչելու հետևանքով. ոստիկանություն

Երևանյան նորաբաց այգու արձանը կարող է վնասված լինել դրան պատահաբար դիպչելու հետևանքով. ոստիկանություն

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել  Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությանբմ գտնվող նորաբաց այգում արձաններից մեկի վնասման մասին։ Մասնավորապես, նշվում է, որ տեսախցիկների ձայնագրությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդտեղ պարբերաբար երեխաներ են խաղացել և արձանը կարող է վնասված լինել դրան պատահաբար դիպչելու հետևանքով։ Պարզաբանման մեջ նշվում է.

«Սոցցանցերում լուր էր տարածվել, որ վնասել են մայրաքաղաքի նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը: Տարատեսակ վարկածներ առաջադրող հրապարակումների հետքով ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, վերցվել և ուսումնասիրվել են տարածքի տեսախցիկների տեսագրությունները, ստուգվել է՝ գույքի դիտավորյալ վնասում առկա՞ է, թե ոչ, բացատրություն է վերցվել այգու տեխնիկական սպասարկող աշխատակցից: Վերջինս նշել է, որ այգու մենեջերն իրեն տեղեկացրել է, որ վնասվել էր արձանի թևը: Նրանք արձանը տեղափոխել են վերականգնելու: Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է,որ պարբերաբար երեխաներ են խաղացել արձանի մոտ, բարձրացել վրան և հնարավոր է, որ թևը կարող էր վնասված լինել խաղացող երեխաների՝ պատահական դիպչելու հետևանքով: Արձանի մոտ խաղացող երեխաներին արձանագրել է նաև տարածքի տեսախցիկը: Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է, որ նրանց կողմից արձանը վնասելու դիտավորություն չի եղել: Այդ մասին հայտարարել է նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրենը»: