կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-20 08:58
Հասարակություն

Հակակարկտային կայանների չգործելու պատճառով մարդիկ կորցրեցին իրենց 1 տարվա եկամուտը. «Ժողովուրդ»

Հակակարկտային կայանների չգործելու պատճառով մարդիկ կորցրեցին իրենց 1 տարվա եկամուտը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Նախօրեին Արմավիրի մարզի մոտ երկու տասնյակ գյուղերում ուժգին կարկուտ Է տեղացել, ինչի արդյունքում գյուղացիների մշակաբույսերը, պտղատու ծառերը գրեթե ամբողջությամբ վնասվել են։ Կատարվածն ուշագրավ Է այն իմաստով որ դեռ տարիներ առաջ պետբյուջեից հսկայական գումարներ ծախսվեցին ողջ Արարատյան դաշտավայրը հակակարկտային կայաններով ապահովվելու համար, որպեսզի մարդիկ նման դեպքերից պաշտպանված լինեն, փաստորեն՝ իզուր։ Ինչո՞ւ չեն կրակել հակակարկտային կայանները, ԱԻՆ-ն Էլ «փամփուշտ չի ունեցել»։ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում բացատրեց, որ կայանները չեն գործել, քանի որ մայիսի 18-ին՝ժամը 15.00-ից 19.00 ընկած ժամանակահատվածում, «Յուքոմ»–ի ցանցում լուրջ խնդիր Է առաջացած եղել։ «Մենք պաշտոնապես տեղեկանք կստանանք ընկերությունից։ Հենց այդ պատճառով Էլ համայնքներում չենք կարողացել կապի միջոցով ավտոմատ կառավարման համակարգով միացնենք կայանները»,– ասել Է Վարդանյանը։ Եվ այսպես՝ մինչ կորոշվի, թե ում պատճառով Է անհնար եղել կրակել այս անգամ հակակարկտային կայաններից, մարդիկ իրենց 1 տարվա եկամուտը կորցրին։ Հիմա մնում Է, որ «Յուքոմը» փոխհատուցի գյուղացիների կրած վնասները»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։