|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը Սանկտ Պետերբուրգի Կամսկի այգում գտնվող Կոմիտաս վարդապետի հուշարձանի մոտ մայիսի 25-ին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել «Զարթոնք» հայկական ավանդական պարերի համույթի և «Խատուտիկ» մանուկների զարգացման հայկական կենտրոնի կազմակերպած «Արի պարի քոչարի» համահայկական նախաձեռնությանը:
Միջոցառման ընթացքում հնչել են Կոմիտասի երգերը, Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, այնուհետև միջոցառմանը ներկա գտնվող երեխաները և մեծահասակները «Զարթոնք» հայկական ավանդական պարերի համույթի սաների հետ պարել են քոչարի և միացել համաշխարհային պարային «Արի պարի քոչարի» ֆլեշմոբին:
Նախաձեռնությունը նվիրված էր մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին: