Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ս.թ. սեպտեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը նշեց ԼՂՀ անկախության 25-րդ տարեդարձը:
Առավոտյան Սանկտ Պետերբուրգի Սբ Կատարինե եկեղեցում, Հյուսիսարևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանի հանդիսապետությամբ, կատարվեց հանրապետական մաղթանք՝ նվիրված ԼՂՀ անկախության 25-րդ տարեդարձին, որից հետո Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի «Վերնատուն» մշակութային կենտրոնում կայացավ ԼՂՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ:
Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով շնորհավորեց ներկաներին ԼՂՀ 25-ամյա անկախության տոնի առթիվ և նշեց, որ արցախցիների տոնը ոչ միայն արցախահայության տոնն է, այլև` համայն հայության, որովհետև այս անկախության 25 տարվա նվաճումը ձեռք է բերվել համայն հայության միասնականության շնորհիվ: Հրայր Կարապետյանն անդրադարձավ Արցախյան ազատամարտի հանգրվաններին, ինչպես նաև ներկայացրեց հիմնահարցի լուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն ու մոտեցումները:
Ելույթներով հանդես եկան նաև Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնի պատգամավոր Ալեքսեյ Վորոնցովը, «Լաստոչկա» ԱՊՀ երկրներից փախստական երեխաների և տեղահանված երեխաների միջազգային կենտրոնի տնօրեն Ադելինա Մնացականովան, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ ԼՂՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ֆիլմի ցուցադրում: