|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գորւմ է. «Նախօրեին մենք հարցազրույց էինք արել պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հետ, ով դասախոսական անձնակազմի ընտրության նոր «կանոնակարգ» է ընդունել, որի արդյունքում դասախոսներից շատերը կարող են դուրս մնալ համալսարանից, մասնավորապես՝ անգլերեն չիմանալու պատճառով։
Նա հարցազրույցում ասել էր, որ կանոնակարգը քննարկվել է բուհում, բոլոր առաջարկները հաշվի են առնվել, առարկություններ չեն եղել։ Մենք տեղեկացանք, որ բուհում զարմացել են ռեկտորի այս հայտարարությունից, իսկ երեկ բուհի ամենամեծ ամբիոններից մեկը՝ տնտեսագիտության տեսության ամբիոնը, նիստ է արել, ամբիոնի վարիչ Ֆիրուզա Մայիլյանը ներկայացրել է նշված կանոնակարգը, ապա ամբիոնի անդամները միաձայն դեմ են քվեարկել կանոնակարգին եւ որոշել են կասեցնել փաստաթղթի գործարկումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: