Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը տեսաուղերձ է հղել Հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Ֆրանկ Էնգելը, մասնավորապես, ասել է. « 25 տարի առաջ զենքերը լռեցին, և Հարավային Կովկասում զինադադար հաստատվեց: Արցախը կրկնապատկեց իր տարածքները հարևան պետության կողմից հրահրած անիմաստ պատերազմից հետո, պետության, որն առայսօր չի ընդունում իր սխալը, այնքանով չի ընդունում, որ անգամ միջազգային հետախուզում է հայտարարում ինձ նման մարդկանց նկատմամբ, ինչը, բարեբախտաբար, մինչ օրս չի հաջողվել իրականացնել: Եվ այդ ամենն արվում է իրական իշխանությունների կողմից այն պարզ պատճառով, որ մենք բազմիցս այցելել ենք այդ երկիր, և որ ես անձամբ շարունակում եմ սատարել Արցախի ժողովրդի՝ իր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Կարող եմ ասել, որ Արցախի ժողովրդին հաջողվել է դա անել՝ իր ժողովրդավարական ինստիտուտներով և օր-օրի կատարելագործվող հանրային կյանքով, ինչը հարևան Բաքվում, բնականաբար, կեղծվում է:
Ամեն դեպքում, չցանկանալով շահարկել Կովկասի այս երկրամասի ապագայի թեման, պարզապես ցանկանում եմ ուրախությամբ փաստել, որ, ընդհանուր առմամբ, զենքերը լուռ են ոչ միշտ, և ցավոք, ոչ այնքանով, որքանով մենք կուզենայինք լինեին մի քանի տարի առաջ, բայց լուռ են: Մեզ պարզապես մնում է հուսալ, որ բռնության մեծ բռնկում Ղարաբաղի շուրջ այլևս չի լինի և, այսպես կոչված, Ղարաբաղի հարցը կկարգավորվի քաղաքական միջոցներով: Ես ցանկանում եմ, որ այդպես լինի: Հուսով եմ, որ հակամարտության բոլոր շահագրգիռ երկրները քաղաքական կամք կդրսևորեն և հարցը հենց նման լուծում կստանա: Ես ցանկանում եմ, որ Արցախի ժողովուրդը շարունակի խաղաղության ու ինքնորոշման իր բռնած ուղին: Ես հավատում էի դրան տարիներ առաջ, և շարունակում եմ հավատալ այսօր:
Ձեզ բոլորիդ ցանկանում եմ խաղաղ ապագա: Կարծում եմ՝ սա լավագույնն է, ինչին մենք պետք է հավատանք ու ինչին պետք է ձգտենք»: