|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
ԱՄՆ պետքարտուղարությունը Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից մարտի 31-ի` Ստամբուլի ՏԻՄ ընտրությունների արդյունքների չեղարկման և հունիսի 23-ին նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտարարություն է տարածել. հայտնում է haberturk.com կայքը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Անկախ և արդար ընտրությունների օրինական արդյունքների ընդունումը ցանկացած ժողովրդավարության հիմքն է: Բարձրագույն ընտրական հանձնաժողովը մարտի 31-ին Ստամբուլում անցկացված ընտրությունների արդյունքները հավանության արժանացնելուց հետո դարձյալ ընտրությունների վերաբերյալ որոշում է կայացրել: Մենք էլ, Թուրքիայի այլ բարեկամների նման, այս անսովոր որոշումը ուշադրության արժանացրեցինք: Թուրքիան ունի երկար և հպարտ ժողովրդավարական անցյալ: Կոչ ենք անում թուրք պաշտոնյաներին` ղեկավարվել ընտրական գործընթացի օրենքներին, ԵԱՀԿ պարտավորություններին, ՆԱՏՕ-ի դաշնակցի կարգավիճակին և ԵՄ-ին անդամակցելու ցանկությանը համապատասխան»: