|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը պատասխանել է Կիպրոսի ջրային տարածքներում հորատման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը::
Էրդողանը ԱԶԿ խմբակցության նիստում հայտարարել էր. «Թող Ալլահը Կիպրոսում, Միջերկրական ծովի արևելքում և Էգեյան ծովում մեր իրավունքները յուրացնելու քայլերը չհասկացողներին խելք տա»:
«Եկել է ժամանակը, որ ՄԱԿ-ը, ԵՄ-ն և մեծ պետությունները կատարեն իրենց վրա ընկած պարտավորությունները: Թուրքիան ևս մեկ անգամ խախտել է միջազգային իրավունքն ու Կիպրոսի օրինական իրավունքները: Միջազգային իրավունքը չի կարող հիմնված լինել Ղուրանում գրվածների վրա»,- նշել է Անաստասիադիսը: