|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գիտնականները նոր բացահայտում են արել Ֆիլիպիններում գտնվող Կալյաո քարանձավում՝ Լուսոն կղզում: Այս մասին հաղորդում է Nature-ը:
Տարբեր երկրներից այստեղ ժամանած հետազոտողների խումբը գտել է լիովին նոր տեսակի մարդու 13 ոսկոր` ատամներ, ձեռքերի ոսկորներ, ոտնաթաթի և կոնքի ոսկորներ: Այն անվանել են Homo luzonensis (լուսոնյան մարդ): Ոսկորները պատկանում են առնվազն երեք տարբեր մարդկանց:
«Ցավոք, բացակայում է գլխավորը՝ գանգը, այդ պատճառով արտաքին տեսքը վերականգնելը դեռևս հնարավոր չէ: Նրա հասակը այս պահին ևս հայտնի չէ»,- տեղեկացնում է պարբերականը:

Ոչ լիարժեք գտածոն, դժբախտաբար, թույլ չի տալիս բացահայտել ԴՆԹ-ն: Հենց այս պատճառով էլ այս պահին քարանձավում և դրա հնագետների պեղումները շարունակվում են:
Մինչդեռ այդ բացահայտումը հնարավոր չէ գերագնահատել: Արևելքում գտնվող այդքան հեռավոր վայրերում ժամանակակից մարդու նախնիների մնացորդները դեռևս չէին հայտնաբերվել:Հետևաբար,փոխվել են գիտնականների պատկերացումները Աֆրիկա մայրցամաքից նախնադարյան մարդկանց միգրացիայի ուղիների և սահմանների մասին: