|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Տեղեկացրել ենք, որ ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը երեկ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, որում առանձին կետով ճանաչել է Արցախի անկախությունը։ Այդ մասին «Երկիր մեդիա»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՅԴ Հայ դատի ԱՄՆ Արեւմտյան շրջանի գրասենյակի համայնքային զարգացման ծրագրի համակարգող Սիմոն Մաղաքյանը։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկացուցիչ Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է վերոհիշյալը` նշելով, որ տվյալ բանաձևում այդ մասին խոսք չկա, իսկ նահանգի օրենսդրական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում որևէ կառույց պետություն ճանաչելը. հայտնում է Report-ը:
Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը Կոլորադո նահանգի Սենատին նամակ է հղել, որում կոչ է արվում հեռացնել իրենց երկրի մասին լուրջ «խեղաթյուրումները»: