|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Գեղարքունիքից Երևան եկած ազատամարտիկ Մարտուն Ղևոնդյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է իր դժգոհությունը` կապված ազատամարտիկների սոցիալական դժվար վիճակի և պետության կողմից անուշադրության մատնված լինելու հետ: Նրա խոսքով` ազատամարտիկների երդումը ժամանակի մեջ խառնվեց, և ոմանց մոտ այդ երդումը դարձավ «փողիվ, ոչ թե բանիվ»:
«Բայց մենք ունենք պետություն, և ինչպես երգիչն է իր երգում ասում` ունեմ հայրենիք, ես ո'չ անտուն եմ, ո'չ էլ տարագիր: Մենք նեղին էլ ենք դիմանում, լենին էլ: Մեր երդումը հետագայում մի քիչ սվաղվեց: Տղերք կային, որոնք մեկ կիլոգրամ ալյուրով գնացին սափրվեցին, իսկ ով մորուք ուներ, իր ընտանիքը իրավունք չուներ աշխատելու: Մեր որոշ «հայրենասերներ», որոնք մեզ հետ երդում էին կերել, գնացին դրանց հետ` փողիվ: Մենք թույլ չենք տա, որ մեզ հավասարեցնեն հողին: Մենք չենք ասում մեզ ջիփ տվեք, բայց 1700 դրամ գազի պարտքի համար ազատամարտիկին տնօրենն ասել ա` կգնաս Ղարաբաղն ու անկախությունը կվառես, կտաքանաս»,- ասաց ազատամարտիկը` հավելելով, որ իրենց արժանապատվությունը ոտնահարված է: